2013-12-03 11:48:20

Զօրակցութեան համերգ` Վատիկանի մէջ։ Գերապայծառ Փարոլին` ''Ֆրանչիսկոս Պապը 21 դեկտեմբերին ''Պամպինօ Ճէզու'' անուան մանկաբուժարանը պիտի այցելէ''։


''Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը յառաջիկայ 21 դեկտեմբերին պիտի այցելէ Հռոմի '' Bambino Gesù'' մանկաբուժարանը'' յայտարարեց Վատիկանի Պետական Քարտուղար` գերապայծառ Փարոլինը, երկուշաբթի 2 դեկտեմբերի երեկոյեան, Վատիկանի մէջ կայացած` աշխարհահրչակ երգիչ Անտրէա Պոչչելլիի, բարեսիրական համերգի աւարտին։ Յայտնենք որ համերգի եկամուտը յատկացուեցաւ ''Յիսուս Մանուկ - Պամպինօ Ճէզու'' մանկական հիւանդանոցի՝ սրտի վիրաբուժական մասնաճիւղին։ ''Մանուկներու լոյսը'' վերտառութեամբ այս ձեռնարկը կը կազմակերպուի ամէն երկու տարին անգամ մը, համագործակցութեամբ՝ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարութեան։ '' Bambino Gesù'' հիւանդանոցի սրտի վիրաբուժական մասնաճիւղը ճանչցուած է որպէս մանկական առաջնակարգ մասնաճիւղ որ կարող է ամէն տարի ընդունիլ 600 մանուկներ։








All the contents on this site are copyrighted ©.